չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Հարավ համայնքի տարածքում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Հարավ համայնքի տարածքում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 19-ին ժամը 15:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Հարավ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ ժամը 15:55-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր:

Ժամը 16:50-ին հրդեհաշիջման աշխատանքներին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել երկրորդ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել` ժամը 19:16-ին: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 45 հա չոր խոտատարածք և թփեր:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: