չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրդեհ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցում. տուժածներ չկան

Հրդեհ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցում. տուժածներ չկան

Հունիսի 3-ին ժամը 01:05-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Մարտունի փողոցում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ոչ բնակելի տուն:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու նպատակով՝ անմիջապես դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության ՀՓՄ մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:17-ին, լիամարվել՝ 01:26-ին:
 
Այրվել է Մարտունի փողոցի 51 հասցեի ոչ բնակելի տան բակում գտնվող աղբը: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, կրակը չի տարածվել հարակից շինություններում:
 
Ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: