երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին․ առաջին հերթին լրակահավորում են բուժհաստատությունները

«Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին․ առաջին հերթին լրակահավորում են բուժհաստատությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։

«Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները եւ հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։ Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»:

Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաեւ` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձեւավորում, աշխատում ենք նաեւ մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: