երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն օրվա ընթացքում ապահովել են Հայաստանի տարածքից 188 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 47 475 մարդ:

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախում ականազերծման ժամանակ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրել են 426.9 հա տարածք, 160.8 կմ ճանապարհ, 617 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 19652 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի բժշկական բրիգադը Ննգի գյուղում (Ստեփանակերտից 40 կմ արևելք) ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում 3 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1109 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի:

Ինչպես հաղորդվում է՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:

Հավելենք նաև, որ հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով թեժ գծի աշխատանքի ընթացքում ստացվել է 563 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

 

  • Կիսվել: