Հոբբին՝ ընտանեկան բիզնես. Պատրաստված է Արցախում
Մերի Պետրոսյանը ձեռագործ աշխատանքներ է պատրաստում, և այս հոբբին աստիճանաբար վերածվում է ընտանեկան փոքրիկ բիզնեսի:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մերին պատմեց, որ պատրաստում է հուշանվերներ, տիկնիկներ, քաղցրավենիք` վարդի տեսքով:
«Քանի որ սկզբում ստեղծագործում էի ընտանիքիս համար, աշխատանքներիս Maria De Marin անվանումը աղջիկներիս անունների համադրումն է։
Հարազատներիս, ընկերներիս դրական արձագանքներն ավելի մեծ եռանդ և սեր առաջացրեցին արտադրանքիս հանդեպ։ Ուսումնասիրելով շուկան` նկատեցի, որ ավելի շատ քաղցրավենիքի պահանջարկ կա, որովհետև հաճելի է ստանալ ծաղիկներ, իսկ ինչո՞ւ նաև չհամտեսել դրանք։
Այսինքն համատեղել գեղեցիկը հաճելիի հետ։ Ընդհանրապես, չեմ սիրում ընդօրինակել։
Եվ քանի որ գաղափարը հենց իմն է, փորձում եմ ստեղծել յուրօրինակ իրեր` կրեատիվ մատուցմամբ։ Աշխատում եմ և ձգտում, որպեսզի իմ արտադրանքը տարբերվի շուկայական այլ ապրանքատեսակներից։ Պատվիրատուները հիմնականում ձեռքի աշխատանքը գնահատողներն են»,- ասաց մեր զրուցակիցը։
