հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնարավոր վթարներից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները. ԱՀ ՆԳՆ

Հնարավոր վթարներից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները. ԱՀ ՆԳՆ

Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:

Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե’ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:

Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:

Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:

Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:

Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:

Գազի վթարային ծառայություն՝ 1-04:

  • Կիսվել: