ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը

Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել`Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում, բայց ինքը դա բաց է թողել։
 
«Հոկտեմբերի 19–ին ՌԴ նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը ունի ևս մեկ պայման` նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք ըստ ադրբեջանական կողմի, կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, կվերադառնան Շուշի։ Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ տարիներ առաջ, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը եղել է»,– ասաց վարչապետը։
 
«Փորձեցի պարզել, թե ըստ առաջարկվող տարբերակի՝ ինչ տեսք պետք է ունենան ադրբեջանի առաջարկած երաշխիքները։ Պարզվեց, որ ես պետք է հայտարարեմ, թե համաձայն եմ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի»,– ասաց Փաշինյանը։
ՌԴ նախագահը առաջարկել է, որ այս հարցը փոխկապակցվի ԼՂ կարգավիճակի հարցի հետ, այսինքն` մեկը լուծվում է մյուսի համատեքստում։ ՀՀ վարչապետը համաձայնել է, բայց ադրբեջանական կողմը մերժել է` հայտնելով, որ կարգավիճակի հետ կապված որևէ հարց չի քննարկի։
Հարց է եղել, թե ինչպես պետք է ապահովել ադրբեջանցիների անարգել շարժը դեպի Շուշի։ ՀՀ վարչապետը ստացել է պատասխան, որ պետք է կառուցվի նոր ճանապարհ, որը պետք է դուրս լիներ Լաչինի միջանցքի վերահսկողությունից։ Ավելին` ադրբեջանական առաջարկով Շուշին պետք է 90 տոկոսով բնակեցվեր ադրբեջանցիներով` առանց հետագա ավելացման սահմանափակման։ «Սա նշանակում է, որ այնտեղ կարող էին լինել ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, սա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը առանց չափազանցության, Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին էր»,– ասաց նա։
 
Այն ժամանակ այս առաջարկը Փաշինյանը չի ընդունել, քանի որ մտավախություն է ունեցել, որ Լաչինի միջանցքն այլևս չի գործի ու ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է փակել այն։ ՀՀ վարչապետը հիմա փաստում է` իր կանխատեսումները ապացուցվեցին վերջին իրադարձություններով։
Այդ նույն օրը, այս ամենից հետո, պատերազմը դադարեցնելու համար հնչել է ևս մեկ առաջարկ` խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂՀ– ում ու Լաչինի միջանցքի երկայնքով, այլ նաև Մեղրիում` ապահովելու համար Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ «Ես չհամաձայնվեցի դրան, չհամաձայնվեցի, որ ՀՀ տարածքում միջանցք ստեղծվի, ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, բայց միջանցքին` ոչ։ Հիմա էլ ես նույն դիրքորոշումը ունեմ, այո՛ ճանապա

  • Կիսվել: