երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հիշե՛նք նրանց անուն առ անուն. հարգանքի տուրք` Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին

Հիշե՛նք նրանց անուն առ անուն. հարգանքի տուրք` Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի անդամները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով զոհված 27 ոստիկանների հիշատակին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Հայը կրկին պիտի հաստատեր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։ Եվ հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի երկիր, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։

Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։ Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։


  • Կիսվել: