ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀԿ-ական գործիչները Ստեփանակերտում են. Շարմազանովը լուսանկար է հրապարակել

ՀՀԿ-ական գործիչները Ստեփանակերտում են. Շարմազանովը լուսանկար է հրապարակել

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արտակ Զաքարյանը և ԱԱԾ նախկին տնօրեն  Դավիթ Շահնազարյանն Արցախում են։

Նրանք այսօր այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցել ազատամարտի հերոսներին:

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին Արցախում եմ։ Այցելեցի հերոսների շիրիմներին։ Այդ նույն պահին Հայաստանի խորհրդարանում հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։

Ով կարծում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել թող փասա-փուսեն հավաքի ու գնա Բաքու ապրելու ու մուղամ լսելու, այ կապիտուլյանտներ։

Հ.Գ. Հերիք է կախվես նախկին իշխանությունից, այ կապիտուլյանտ։ Սերժի ժամանակ նույնիսկ ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից։ Իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից։ Նախկինը Եռատոն է թողել, դու՝ հանձնված Շուշի, Հադրութ, Թալիշ ու Մատաղիս»։

  • Կիսվել: