շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը «ֆեյք նյուզ» է որակել Արցախից բռնի տեղահանվածներին Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ տալու մասին լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը «ֆեյք նյուզ» է որակել Արցախից բռնի տեղահանվածներին Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ տալու մասին լուրը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է համացանցում տարածված լուրերն առ այն, որ Ֆրանսիան, «հիմք ընդունելով Փարիզի քաղաքապետարանի որոշումը, պատրաստվում է պատվավոր քաղաքացու կարգավիճակ տալ» Արցախից բռնի տեղահանված հայերին։
 
Հերքվում է նաև այն տեղեկությունը, թե իբր հոկտեմբերի 30-ին դեսպանատանը Արցախից բռնի տեղահանված հայերին օգնություն է բաժանվելու։
 
Այդ լուրերը դեսպանատունը որակել է «ֆեյք նյուզ»։
 
 

  • Կիսվել: