ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ֊ում բնակվող արցախցիներին կորսված անասնագլխաքանակի և այգիների վերաբերյալ տեղեկանքներ կտրամադրվեն

ՀՀ֊ում բնակվող արցախցիներին կորսված անասնագլխաքանակի և այգիների վերաբերյալ տեղեկանքներ կտրամադրվեն

Հուլիսի 14-ից կմեկնարկի պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին՝ կորսված անասնագլխաքանակի և այգիների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը:  

Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեցին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։
 
«ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն ու նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ քննարկել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եվ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու մասին» ԱՀ կառավարության որոշման շրջանակում ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիներին՝ այգիների ու անասնագլխաքանակի կորուստների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման հարցը:
 
Քննարկման արդյունքում որոշվեց, որ ընթացիկ տարվա  հուլիսի 14-ից կմեկնարկի պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցներին՝ կորուսված անասնագլխաքանակի և այգիների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը»,-մեզ հետ զրույցում նշել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ քաղաքացիները տեղեկանքները կարող են ստանալ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23/1 հասցեից:

  • Կիսվել: