ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի ևս 5 շահառուի վկայագրեր են տրամադրվել

ՀՀ-ում բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի ևս 5 շահառուի վկայագրեր են տրամադրվել

Այսօր՝ հուլիսի 11-ին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ են տրամադրվել ևս քառասունչորսօրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ևս հինգ ընտանիքի։

 Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից՝ մանրամասնելով, որ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի փոխանցած սերտիֆիկատները շահառու ընտանիքներին է հանձնել Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։

Տեղեկատվության համաձայն՝ սերտիֆիկատ է ստացել արդեն 20 շահառու։ Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրման գործընթացը շարունակվում է. գնելու համար տուն գտած շահառուները, առանց որևէ խնդրի, կարող են ստանալ դրանք՝ դիմելով ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ։

  • Կիսվել: