կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբ է մուտքագրվել 304 դիմում

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբ է մուտքագրվել 304 դիմում

2021թ. հոկտեմբեր ամսում ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է ստացվել և մուտքագրվել թվով 304 դիմում, որից` ֆինանսական օգնության համար՝ 139, բնակվարձի փոխհատուցման համար՝ 138, Արցախ տեղափոխվելու համար՝ 15, կացարանով ապահովելու համար՝ 4, մեծահասակներին տակդիր տրամադրելու համար՝ 6, էլեկտրական սայլակ տրամադրելու համար՝ 1 և ուսման վարձի համար՝ 1 դիմում։ 
 
Դիմումներն ուսումնասիրվել և քննարկվել են Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի կողմից. դրանք ընթացքավորվել և ստացել են համապատասխան լուծումներ, բացառությամբ բնակվարձի փոխհատուցման համար 138 դիմումների, պարզաբանում ունենալով, որ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում բնակվարձի վճարման համար երբևիցե ծրագիր չի գործել ու չի գործում։ Մինչ այժմ նման հարցերը կարգավորվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերով։
 
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործարկել է սոցիալական նոր ծրագիր և արդեն թվով 50 ընտանիք (շուրջ 150 մարդ) շտաբի աշխատակիցների օգնությամբ լրացրել են աջակցության ծրագրից օգտվելու համար օնլայն դիմումները։
 
Հաշվետու ժամանակահատվածում Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հանդես է եկել առաջարկություններով (թվով 38)՝ ուղված արցախցիների խնդիրների բարելավմանն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, որոնք ուղարկվել են ԱՀ նախագահի աշխատակազմ, կառավարություն, նախարարություններ։
 
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

  • Կիսվել: