ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է նախքան Արցախին օգնություն նախաձեռնումը կապ հաստատել իրենց հետ
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է նախքան Արցախին օգնություն նախաձեռնումը կապ հաստատել ներկայացուցչության հետ։
Ներկայացուցչության հայտարարության մեջ նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունը հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ Պաշտպանության բանակի, Արցախի բնակիչների, ինչպես նաև ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:
Գործընթացը կանոնակարգված կազմակերպելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հեռախոսահամարներով․
Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ կապված հարցերով՝
010 249910
010 249920
010 249960
Oգնության պահեստավորման հարցերով`
010 249944
Տրանսպորտային միրջոցների առաջարկների դեպքում՝
010 249955
Խնդրում ենք, նախքան օգնության նախաձեռնումը, ինչպես նաև այլ հարցերի
դեպքում, կապ հաստատել ներկայացուցչության հետ ներքոհիշյալ համարներով՝
010 249977
010249988»։