հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցծառայությունը ավելի քան 500 անձանց գործով պետական նպաստ է նշանակել

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցծառայությունը ավելի քան 500 անձանց գործով պետական նպաստ է նշանակել

Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության  օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ( սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն) տարածքային բաժինների կողմից՝ այս տարվա մարտ ամսից ապրիլն ընկած ժամանակահատվածում, պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով, որից 76-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով:

Այս մասին տեղեկացնում են օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ միաժամանակ՝ նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար:
 
«Վերահաշվարկ է կատարվել 112 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 59 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 211 նորածին երեխաների: Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար՝ ընդունվել և նշանակվել է 90 անձնական գործ, «Մարտական Խաչ»-ի՝ 1անձնական գործ, երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքների ամենամսյա դրամական օժանդակության համար ընդունվել է 11 գործ»,-հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

  • Կիսվել: