հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ-ում Արցախի ԱԺ պատվիրակության հանդիպումների ընթացքում կարևորվել են նաև հումանիտար ծրագրերը

ՀՀ-ում Արցախի ԱԺ պատվիրակության հանդիպումների ընթացքում կարևորվել են նաև հումանիտար ծրագրերը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ՀՀ կատարած այցի և հանդիպումների ընթացքում անվտանգային հարցերից բացի, կարևորվել են նաև հումանիտար աջակցությունն ու ծրագրերը:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Քանի որ մենք չունենք անմիջապես միջազգային հարթակներում ներկայացված լինելու հնարավորություն, հայաստանյան մեր գործընկերներն առաջարկեցին իրենց միջոցով այդ հարցերը փոխանցել»,-մանրամասնել է նա:

Անդրադառնալով առկա մարտահրավերների հաղթահարման հնարավորություններին, բանախոսը կարևորեց ժողովրդի համախմբված դիմակայումը:

«Մենք պետք է գիտակցենք ու պատրաստ լինենք ցանկացած զարգացումների: Պարտավոր ենք վերանայել այսօրվա մեր բոլոր ծրագրերը: Այդ տեսանկյունից, պաշտպանության բլոկին զուգահեռ, առաջին հերթին կարևորում եմ քաղպաշտպանությունը: Հաշվի առնելով,որ վտանգն ու սպառնալիքը դեռ առկա են, պետք է սկսել օր առաջ գործել՝ մոբիլիզացնելով մեր ամբողջ ռեսուրսը, կառուցելով ապաստարաններ, վերանորոգելով նկուղները: Հույսներս դնենք ինքներս մեր վրա, ինչպես արել ենք 80-90-ական թվականներին՝ Արցախյան շարժման և ազատամարտի ժամանակ, բնականաբար, ստանալով լավ արդյունք: Առաջին հերթին պետք է ցույց տանք,որ պատրաստ ենք պահել ու պաշտպանել մեր հայրենիքը»,-ընդհանրացրել է Դ.Մելքումյանը:

  • Կիսվել: