երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար

Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում  1lurer-ը:
 
Նա անդրադարձավ նաև իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, նրանց հետ գործակցելու հարցերին։
 
«Գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը առողջական, հումանիտար այս ճգնաժամն ուղղելու առումով։ Կարմիր խաչի և ԱՀԿ-ի հետ ամենօրյա գործակցության մեջ ենք։ Պացիենտների տեղափոխության հետ կապված էլ Կարմիր խաչն ակտիվ ներգրավված է պրոցեսների մեջ»,- հայտնեց նախարարը:
 
Ինչ վերաբերում է Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներին, Ավանեսյանը նշեց․ «Այս պահին էլ կան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք ստանում են այնտեղ բուժօգնություն։ Մեր այստեղի մասնագետների հետ կոնսիլիումնեըր մշտապես իրականացվում են։ Ըստ հնարավորության ու անհրաժեշտության՝ մեր գործընկերների հետ նաև կազմակերպում ենք հնարավոր տեղափոխումները»։

  • Կիսվել: