հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«ՀՀ քաղաքական ղեկավարությունը պետք է վերջ դնի Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին». Ալիևի օգնական

«ՀՀ քաղաքական ղեկավարությունը պետք է վերջ դնի Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին». Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:

՛՛Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դնի մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանը և Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի ճանապարհը բաց է բոլոր տեսակի երթևեկությունների համար՛՛,-նշել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը, պատասխանելով Հաջիևի հայտարարությանը, թե ՛՛խաղն ավարտված է, ուրիշ ճանապարհ չկա՝ Աղդամ-Ստեփանակերտից բացի՛՛, ասել էր. ՛՛Հաջևի հայտարարությունը դիվանագետի հայտարարություն չէ։  Եթե հարյուր հազարավոր մարդկանց կյանքի հարցը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում են միջազգային հանրության խղճին։ Ինտերգման վերաբերյալ ասեմ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարելու հնարավորություն ունի։ Եվ թող բանակցեն իր ասածի շուրջ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կորոշեն, թե իրենք ինչ են ուզում։ Ասում է՝ խաղն ավարտված է, դե գնացեք, բանակցեք և ասեք մարդկանց, Թվիթերում չեն բանակցում՛՛:

 

 

  • Կիսվել: