երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար

ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Դրա համար անհրաժեշտ է՝ 
 
Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
 
«Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
 
Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: