ՀՀ քաղաքացիներն ու ԼՂ-ից բռնի տեղահանվածներն այսուհետ կարող են օգտվել «114 տեղեկատու» տելեգրամյան հարթակից
Ե՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված «114 տեղեկատուի» միջոցով։
Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, մանրամասնելով, որ տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։
Առաջարկվող բաժիններից կարող եք ընտրել հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն ներքոնշյալ ծրագրերի մասին.
- Զզբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի
- Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի
- Կենսաթոշակների և նպաստների
- Աջակցության ծրագրերի
- Այլնի վերաբերյալ։
Ըստ անհրաժեշտության՝ համակարգը հնարավորություն է տալիս կապ հաստատել նաև մասնագետների հետ։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։