կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ կողմից ԱՀ անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար. ԱՀ ԱԺ

ՀՀ կողմից ԱՀ անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար. ԱՀ ԱԺ

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում. Արցախի ԱԺ-ն հայտարարությունէ  ընդունել:

Մասնավորապես՝ այսօր՝ ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։

Նիստին ներկա էր ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր:

Որպես հիմնական զեկուցող հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Օրակարգային հարցը նախօրոք քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Գալստյանը, Մետաքսե Հակոբյանը և Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Հաջորդիվ խորհրդարանը 29 կողմ ձայնով ընդունել է հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմինարտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումըկոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Համոզված ենքոր Հայաստանի և Արցախի հանրապետություններըունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունըմեկ բռունցք դառնալովմիասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը:

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը, փորձելով տապալել ռուսական խաղաղպահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ,Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը:

1991 թվականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետև համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը:

30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով: 2020թսեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից:

Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրըտարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով

Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձություններըմեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրըՆերկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:

Հարգելի´ հայրենակիցներ

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում:

 

Արցախի Հանրապետության

Ազգային ժողով

05.04.2022

Ստեփանակերտ՛՛:

 

  • Կիսվել: