երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՀՀ իշխանությունների լռությունն առաջին հերթին ոչ թե վնասում է Արցախի մեր հայրենակիցներին, այլ ՀՀ-ին. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ իշխանությունների լռությունն առաջին հերթին ոչ թե վնասում է Արցախի մեր հայրենակիցներին, այլ ՀՀ-ին. Մեսրոպ Առաքելյան

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապօրինությունները՝ սկսած առաջադրված մեղադրանքներից, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  

Նա նշեց, որ վերջին շաբաթներին ավելացել են մեղադրանքները, որնք ֆանտաստիկայի ժանրից են՝ կապված 90-ականների պատերազմի հետ։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը բազմիցս ցույց է տվել իր վերաբերումնքը ոչ միայն հայ ռազմագերիներին։ Ընդհանրպես, այն, թե ինչպես է Ադրբեջանը որպես պետություն պաշտպանում մարդու իրավունքները, ինչքան էլ ցավալի է, անակնկալ չէ»,-ասաց նա։

Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Հայաստանում և Ադրբեջանում 90-ականների իրադարձությունները, եթե բոլորիս համար ակնհայտ են, ապա  միջազգային հանրությունը չունենալով ամբողջական և մանրակրկիտ ինֆորմացիա, կարող է մոլորության մեջ լինի․

«Եվ այս լռությունն առաջին հերթին ոչ թե վնասում է Արցախի մեր հայրենակիցներին, այլ ՀՀ-ին և ՀՀ-ի պետականությանը»,-ասաց նա։  

  • Կիսվել: