շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ բուհերում արցախցի դիմորդների համար շուրջ 60 անվճար տեղ է նախատեսվել

ՀՀ բուհերում արցախցի դիմորդների համար շուրջ 60 անվճար տեղ է նախատեսվել

Պետության կողմից ուսանողական նպաստներ ի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում արցախցի դիմորդների համար, ընդհանուր առմամբ, 60 տեղ է նախատեսվել՝ տարբեր մասնագիտություններով:

«Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը՝հավելելով, որ , բացի այդ , արցախցի դիմորդները երևանյան բուհերում ևս 30 տեղ կունենան այդ ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի): Պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ, տարբեր մասնագիտությունների գծով ամենամեծ թվով՝ 13 տեղերը արցախցի դիմորդներին հատկացվել են Երևանի պետական համալսարանում, իսկ մասնագիտություններից ամենամեծաթիվը բուժական գործն է, որի համար 8 անվճար տեղեր են հատկացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
 
«Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի և մասնագիտությունների ցանկը կազմվել է ըստ Արցախի Հանրապետության պետական գերատեսչությունների ներկայացրած պահանջարկի և դիմորդների հայտերի»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:

  • Կիսվել: