շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԺ պատգամավորները Բրյուսելում կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով

ՀՀ ԱԺ պատգամավորները Բրյուսելում կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնեւիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի եւ Չառլի Վեյմերսի հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ–ից՝ քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով:

Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, ներկայացվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

 
 

  • Կիսվել: