ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ԱԻ և ԱՀ ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր

ՀՀ ԱԻ և ԱՀ ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Այսօր` մայիսի 24֊ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին: ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:
 
Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:
 
ԱԻ և ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:

  • Կիսվել: