հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հետեւողական աշխատանքի նպատակը Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն ու Արցախի դրոշն այնտեղ ծածանելը է. Արցախցի մարզիկ

Հետեւողական աշխատանքի նպատակը Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն ու Արցախի դրոշն այնտեղ ծածանելը է. Արցախցի մարզիկ

Արցախցի մարզիկ, սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Սարգսյանը մինչ Արցախյան 44-օրյա պատերազմն ապրում էր բերդաքաղաք Շուշիում և մարզվում «Ադամյան» սամբո ակումբում։

Մասնակցելով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությանը` նա զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը և արժանացել բրոնզե մեդալի։
Բնութագրությունը հասանալի չէ
 

«Առաջնությանը մասնակցում էին 200 մարզիկներ ինը երկրներից։

58 կգ քաշային կարգում ունեցել եմ մենամարտեր Ռուսաստանը, Կազախստանը ներկայացնող մարզիկների հետ։

Վերջին մենամարտը Մոլդովայի ներկայացուցչի հետ էր, որին հաղթելուց հետո դարձա բրոնզե մեդալակիր»,- պատմել է Կ. Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցն անկեղծացավ՝ հետեւողական աշխատանքի գերագույն նպատակը Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է, հայրենիքի պատիվը բարձր պահելն ու ու Արցախի Հանրապետության դրոշն այնտեղ ծածանելը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պետք է նշեմ, որ առանց իմ մարզիչի՝ Արմեն Ադամյանի, չէի կարող ունենալ հաջողություններ։ Շնորհակալ եմ նրան, որ կողքիս է»,-ասել է մարզիկը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: