երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հերթական լավ լուրն Արցախում. Արտակ Բեգլարյան

Հերթական լավ լուրն Արցախում. Արտակ Բեգլարյան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՛՛Հերթական լավ լուրն Արցախից՛՛:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Օրեր առաջ Դահրավ գյուղում շահագործման է հանձնվել «100 տուն Արցախում» ծրագրի առաջին տունը, որը կահավորվել է ԱՀ կառավարության կողմից և տրամադրվել տեղահանված ընտանիքի:

Այդ օրն այնտեղ էինք գտնվում նախագծի նախաձեռնող Սամվել Մովսիսյանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության թիմի հետ միասին: «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ, և հույս ունեմ, որ բազմաթիվ համախոհների աջակցությամբ և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ այն արագորեն նորանոր հաջողություններ կարձանագրի:

Շնորհակալություն այս ծրագրի բոլոր աջակիցներին, որը կարևոր հարթակներից է իրացնելու մեր հայրենակիցների պատրաստակամությունն ու ներուժը Արցախի բնակարանային հիմնախնդրի արագ լուծման համար:

Նախագծին նվիրատվություն կատարելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝
https://www.apreluartsakh.am/donate/՛՛:

  • Կիսվել: