ՀԲԸՄ նախաձեռնությամբ սփյուռքահայ երիտասարդները բարեգործական ծրագրեր են իրականացրել Արցախից տեղահանված ընտանիքների համար
Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնության շրջանակներում սոցիալական ու համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով Ֆրանսիայից, ԱՄՆ֊ից, Իրաքից, Հունգարիայից և Արգենտինայից Հայաստան ժամանած 13 երիտասարդներ Վայոց Ձորի մարզի երեք տարբեր համայնքներում ապաստանած արցախցի ընտանիքներին օգնեցին վերանորոգել իրենց տները, ինչպես նաև բաժանեցին սննդով և խոհանոցային պարագաներով լի 200 արկղեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀԲԸՄ ֆեյսբուքյան էջից։ Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Արարատի մարզում բնակվող շուրջ 150 արցախցի երեխաներ մասնակցեցին երիտասարդների կողմից կազմակերպված մանկական միջոցառմանը, որի ընթացքում ստացան նվերներ: