ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀԲԸՄ֊ ն կաջակցի Շուշիի շրջանից տեղահանված բազմանդամ ընտանիքներին

ՀԲԸՄ֊ ն կաջակցի Շուշիի շրջանից տեղահանված բազմանդամ ընտանիքներին

Շուշիի շրջվարչակազմի կողմից մշակվել է Շուշիի շրջանից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների գույքային կարիքների փաթեթ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Նախագահի խորհրդական֊հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանը՝ կարևորելով, որ ՀԲԸՄ֊ն մինչ օրս շարունակում է Արցախին և արցախահայությանն ուղղված իր աջակցության ծրագրերը։

«Քննարկումների արդյունքում ՀԲԸՄ֊ն հանձն է առել բավարարել Շուշիի շրջանից տեղահանված շուրջ 40 բազմանդամ ընտանիքների գույքային կարիքների մի մասը՝ նրանց տրամադրելով խոհանոցային տեխնիկա և անհրաժեշտ պարագաներ»,֊ նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Արցախի այլ բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները ևս գտնվում են ուշադրության կենտրոնում։

  • Կիսվել: