հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի են Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի հաղթողների անունները

Հայտնի են Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի հաղթողների անունները

Ամփոփվել են Ստեփանակերտում հուլիսի 21-ից ընթացող՝ շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի արդյունքները։

Արցախի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ  քառօրյա համառ պայքարն ի հայտ բերեց մրցաշարի լավագույն շախմատիստներին։ Արդյունքների ամփոփմամբ՝ մրցանակային 1-ին տեղը զբաղեցրել է Ալեքս Մանուկյանը,  2-րդ տեղը՝  Սարգիս Ասատրյանը, 3-րդ տեղը՝ Տիգրան Պետրոսյանը։ Լավագույն եռյակը ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է դրամական պարգևներով և պատվոգրերով։
 
Այնուհետև կայացել է կայծակնային շախմատի մրցաշար․ 9-ը խաղափուլի արդյունքում ձևավորվել է լավագույն հնգյակը՝  1-ին տեղը գրավել է  Ալեքս Մանուկյանը,  2-րդ տեղը՝ Կամո Ուլուբաբյան,  3-րդ տեղը՝ Միքայել Բաղդասարյանը  4-րդ տեղը՝ Դավիթ Բաղդասարյանը և  5-րդ տեղը՝ Էդուարդ Ղուկասյանը։
 
Արցախի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է  մրցանակային տեղ զբաղեցրած մասնակիցներին՝  շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին հետաքրքիր խաղի համար։

  • Կիսվել: