Հայտնի են Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեմայով պատմվածքի մրցույթի հաղթողները
Հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման թեմայով պատմվածքի մրցանակաբաշխության արդյունքները։
Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը։
Առաջին մրցանակը տրվել է Ալիս Հովհաննիսյանին՝ «Տրիպտիխ» ստեղծագործության համար, երկրորդ մրցանակին արժանացել է Մարգարիտ Դերանցը՝ «Ավետյաց երկիր» ստեղծագործության համար, Գրիգոր Ջանիկյանին տրվել է երրորդ մրցանակը՝ «Հերոսի հարությունը» ստեղծագործության համար։
Խրախուսական պատվոգրեր են տրվել Գոհար Նիկողոսյանին, Հասմիկ Սարգսյանին, Հակոբ Հարությունյանին, Ժաննա Հակոբյանին, Վարուժան Գալստյանին։