կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի բժիշկ-նյարդաբանն Արցախում անվճար խորհրդատվություն և հետազոտություններ է իրականացնում

Հայտնի բժիշկ-նյարդաբանն Արցախում անվճար խորհրդատվություն և հետազոտություններ է իրականացնում

Դեկտեմբերի 13-14-ը Քաթարի Դոհա քաղաքի «Քարթ» կլինիկայի նյարդաբանության բաժանմունքի խորհրդատու, էպիլեպսիայի դեմ միջազգային լիգայի անդամ Գայանե Մելիքյանն Արցախում անվճար խորհրդատվություն և հետազոտություններ է անցկացնում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-նյարդաբանն ասաց, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում արդեն ընդունել է 15 հիվանդի, ովքեր դիմում են տարբեր հիվանդություններով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Կան այնպիսի հիվանդներ, ովքեր առաջնային բուժում են ստանում ընտանեկան բժշկի կողմից, սակայն դիմում են խորհրդատվության համար: Կան նաև այնպիսիները, որոնց մոտ նյարդային խանգարումներն ի հայտ են եկել հետպատերազմական ծանր իրավիճակում: Բոլոր հիվանդները հիմնականում ճիշտ բուժում են ստանում»,- նշել է Գ. Մելիքյանը:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ այցը տեղի մասնագետների հետ փորձի փոխանակման, նյարդաբանության ոլորտում վերջին նորություններին ծանոթացնելու միտում ունի:
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ«Իմ նպատակն է հետազոտություններ կատարել ու հասկանալ, թե ինչ բացթողումներ ու ճեղքվածքներ կան նյարդաբանության ոլորտում, ինչ գործիքներ են պակասում»,- ընդգծել է նա:
 
Բժշկուհին նշեց, որ դեկտեմբերի 14-ին հետազոտություններ ու խորհրդատվություն կանցկացնի ԱՀ Մարտունու շրջանային հիվանդանոցում` պայմանավորված բուժհաստատության նյարդաբան չունենալու և քաղաքացիների բարձր դիմելիության հանգամանքով։

  • Կիսվել: