շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի եւ Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- նշեց Հունան Թադեւոսյանը:

 Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք, որ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով երեկ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող երկու քաղաքացի: Նրանք Հադրութի բնակիչներ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյաններն են: Այժմ նրանք բժիշկների հսկողության տակ են:

 

  • Կիսվել: