հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը Մարտակերտի բնակիչների համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ. Ռուբեն Վարդանյան

Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը Մարտակերտի բնակիչների համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ. Ռուբեն Վարդանյան

Մարտակերտում վարչակազմի ներկայացուցիչների և բնակչության հետ հանդիպումն իսկապես տպավորիչ էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ պատմելով Մարտակերտում ունեցած իր հանդիպումների մասին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մարտակերտը բավականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցավոք, բարձրաստիճան անձինք այստեղ հաճախակի հյուր չեն։ Երևում էր, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:

Մարդիկ այստեղ ապրում են դժվարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրյա խնդիրներն ու հոգսերը, որքան կրթությանը, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:

Այստեղի բնակիչներն արժանի են մեծ հարգանքի: Հայրենիքի պաշտպանությունը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապես խոսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցույց էր տալիս նաև Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը: Նա մեր հանդիպման նախօրյակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահությունից: Այստեղ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենցից բացի ոչ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել՛՛:

  • Կիսվել: