երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայկազովի» կամրջի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից 8-ն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից

«Հայկազովի» կամրջի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիներից 8-ն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հաստատություններ:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ քաղաքացիներից 8-ին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար և դուրս են գրվել բուժհաստատություններից:
 
Քաղաքացիներից 1-ը ձախ 1-4-րդ կողերի կոտրվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախ թոքի կոլապս, ստորին բլթի սալջարդ, ենթամաշկային էնֆիզեմա ախտորոշմամբ գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։ Հիվանդի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

  • Կիսվել: