Հայկազովի բենզինի պահեստում պայթյnւնի հետևանքով այրվшծների ընտանիքները մինչև այսօր կարգավիճակ չունեն. Սայիդա Պողոսյան
Ունենք գերիներ, որոնք մեր օգնության կարիքն ունեն: Ունենք բենզինիպահեստի պայթյունի հետևանքով այրվածների ընտանիքներ, որոնք մինչև այսօր կարգավիճակ չունեն. ի՞նչ է սպասվում: Կառավարության շենքի մոտ Արցախցիների հիմնախնդիրներին է անդրադարձել «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը:
Պողոսյանի համոզմամբ, Կառավարությունը փորձում էր անել այնպես, որ արցախցիները լքեն Հայաստանը, սակայն նշում է՝ արցախցին Հայաստանի Հանրապետության համար ներուժ է:
«Մեր ընտանիքները շատ մեծ փորձություններով են անցել։ Մեզ համար շատ դժվար է ամեն անգամ գալ, սեփական երկրից պահանջել սեփական իրավունքների պաշտպանություն», - ասել է Պողոսյանը:
Նա կոչ է արել համախմբվել, արցախցիներին չթողնել մենակ իրենց խնդիրների հետ և նրանց հարցը բարձրաձայնել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև միջազգային հարթակներում։
Ամփոփելով խոսքը «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամը շեշտել է՝ արցախցին մնալու է Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու է իր ընտանիքը, կառուցելու է իր տունը, ծնելու է իր զավակներին և տեր կանգնի իր իրավունքներին:


