հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները Քարվաճառից հեռանալիս պայթեցրել են զորանոցները (տեսանյութ)

Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները Քարվաճառից հեռանալիս պայթեցրել են զորանոցները (տեսանյութ)

Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Նշվում է, որ մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:

Մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչն ասել է. ՛՛Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զորամասը վերջիններից մեկն է՛՛::

Հաղորդվում է նաև, որ անձնակազմը շրջանից հեռացել է նախքան պայթյունների կազմակերպումը: 

Ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները հետևել են զինվորական կառույցների ոչնչացմանը:

 

  • Կիսվել: