շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը. նախարար

Հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը. նախարար

Հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը: Այս մասին այսօր կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին, պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա ասաց. «Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»:

Մնացականյանը վստահեցրեց, որ հայկական կողմը մշտապես աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և համանախագահների հետ անմիջապես. «Վստահեցնում եմ, որ առավել քան հետևողական է Հայաստանի քաղաքականությունն այն մասով, ինչ վերաբերվում է սպառնալիքի և ուժի կիրառման մերժմանը` այն կոնտեքստում, որ մենք առավել քան պատրաստ ենք դրան արձագանքել»:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն ունի իր հետևողական քաղաքականությունը՝ բոլոր հարցերով, ինչ վերաբերվում է խաղաղ կարգավորման մոտեցումներին, այն հարցերին, որոնք վերաբերում են մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացում և այն հարցերին, որոնք վերաբերում են համապատասխան միջավայրի ստեղծմանը խաղաղ գործընթացի համար:

Մնացականյանն ասաց. «Սա ասված է, սա արտահայտված է, սա դիրքորոշում է և հետևողականորեն տարվում է առաջ՝ բոլոր մակարդակներով՝ լինի բուն բանակցային գործընթացը, թե մեր ներգրավումները բազմակողմ, երկկողմ մակարդակներով՝ մեր գործընկերների հետ: Կոպիտ ասած՝ մենք շատ հստակ գիտենք ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք, և կարիք չունենք դրան լրացուցիչ անտեղի էմոցիոնալ գույներ տալու»:

 

  • Կիսվել: