Հայկական կողմից զոհվել են ՊԲ 54 մարտիկներ․ Արթուր Սարգսյան
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ: Ունենք նաև բավականին շատ վիրավորներ: Այս մասին հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Երեկ ինտեսնիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարուանկել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հատուկ ստորաբաժանումներ և այլն։ Կիրառված զինտեխնիկան ու անձնակազմն աննախադեպ են եղել, հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով:
Օպերատիվ մարտավարական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրացնվել: Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել են, սակայն հրետակոծությունները շարունակվել են անընդմեջ։ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն ու անթերի:
Թշնամին, անհաջողություն կրելով, իր ձեռագրին համաձայն, թիրախավորել է խաղաղ բնակչությանը՝ հարվածելով Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքներին, ինչի արդյունքում վիրավորվել են նաև լրագրողներ, այդ թվում նաև արտասահմանցի: Ցավոք կան նաև վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- հայտնեց Արթուր Սարգսյանը։
Սարգսյանը նաև պաշտոնապես հայտարարեց, որ պայթյուն է եղել Ստեփանակերտից 5-6 կմ հեռավուրության վրա։ Այս մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Խոսելով հակառակորդի կորուստների մասին գնդապետը նշեց, որ մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռ, 3 Մի-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիան: