ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

Հայկական կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։ 

«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։  Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։

  • Կիսվել: