երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայկական և օտար մոտ հինգ տասնյակ կազմակերպություն պաշտպանում է արցախցիների վերադարձի իրավունքը

Հայկական և օտար մոտ հինգ տասնյակ կազմակերպություն պաշտպանում է արցախցիների վերադարձի իրավունքը

Կրոնական և քաղաքացիական հասարակության մոտ հինգ տասնյակ խումբ կոչ է արել ստեղծել միջազգային հարթակ՝ բանակցելու Արցախի հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձի համար, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը։

Կրոնական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայնածավալ գլոբալ կոալիցիան հանդես է եկել հանրային կոչով՝ ստեղծելու միջազգային բանակցային հարթակ, որը կնպաստի «բնիկ արցախահայ փախստականների կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ տուն վերադառնալու համընդհանուր ճանաչված իրավունքի» իրացմանը միջազգային մանդատի ներքո:

«2023-ին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով ավելի քան 150,000 բնիկ հայեր բռնի տեղահանվել են իրենց հազարամյա հայրենիքից: Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը նախորդել է տասնամսյա շրջափակում, որի ընթացքում երկրամասի հայ բնակչությունը զրկված է եղել սննդից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից և կենսական անհրաժեշտության այլ պարագաներից՝ միջազգային իրավունքի բացահայտ անտեսմամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Արդարադատության միջազգային դատարանը ճանաչել է հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրավաբանորեն պարտադիր ժամանակավոր միջոցների իր կարգադրությամբ՝ Ադրբեջանին կոչ անելով «ապահովել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած անձինք, որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»:

Համատեղ հայտարարությանը միացել են բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Հայ օգնության միությունը (ARS), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան և Արևմտյան թեմերը։ Կոչին միացած ոչ հայկական խմբերի շարքում են Demand for Action, American Friends of Kurdistan, Anglican Office for Government and International Affairs, Christian Solidarity International, Coptic Solidarity, Global Christian Relief, Hellenic American Leadership Council, Hindu American Foundation, Humanitarian Aid Relief Trust (HART), In Defense of Christians, International Christian Concern, Nasarean.org, Shai Fund կազմակերպությունները։

  • Կիսվել: