հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական բանակի օրվա առթիվ դեպի Կաչաղակաբերդ քայլարշավ կկազմակերպվի

Հայկական բանակի օրվա առթիվ դեպի Կաչաղակաբերդ քայլարշավ կկազմակերպվի

Հունվարի 28-ին` հայկական բանակի օրվա առթիվ, «ՏՐՏՈՒ» արշավական ակումբը վճարովի հիմունքներով կկազմակերպի քայլարշավ դեպի Կաչաղակաբերդ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՏՐՏՈՒ» արշավական ակումբի հիմնադիր, լեռնային ուղեկցորդ Արտավազդ Բոյաջյանը:
 
«Այդ օրը նշելու համար առաջարկում ենք միանալ մեզ և միասին հաղթահարել Արցախի գեղեցիկ բարձունքներից մեկը՝ Կաչաղակաբերդը։ Քայլարշավը սկսելու ենք Խնձրիստան գյուղից։ Վերադարձը` նույն ուղղությամբ։ Կաչաղակաբերդը գտնվում է Մարտակերտի շրջանի Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև։ Այն հեռվից գերում է անմատչելի թվացող տեսքով։ Ժայռի վրա դեռ պահպանվում են բերդի պարիսպների մնացորդները, սակայն ավելի գրավիչ է բարձունքից բացվող տեսարանը դեպի Կուսանաց լեռներ։ Մեր քայլարշավին կարող են մասնակցել 15-45 տարեկան, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ», - նշել է Ա. Բոյաջյանը և հավելել, որ քայլարշավին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 097 53 80 15 հեռախոսահամարին:

  • Կիսվել: