Հայկական աշխարհի վերածնունդը սկսվելու է Արցախից. Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ հայկական աշխարհի վերածնունդը սկսվելու է Արցախից: Ինձ համար շատ կարևոր է, որ սա հասկանա հենց երիտասարդ սերունդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը:
՛՛Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման հիմնական թեման կրթական ծրագրերն Արցախում ներդնելու հնարավորությունն էր:
Գիտելիքը դիպլոմով փոխարինելու ժամանակները պետք է մնան անցյալում: Դիպլոմն արժեք չունի, եթե չկա գիտելիք, և հիմքում կրթությունը չէ: 21-րդ դարը տալիս է կրթվելու, օնլայն կուրսեր վերցնելու, աշխարհի լավագույն դասախոսներին անվճար լսելու հնարավորություն:
Արցախում շուտով կմեկնարկեն նաև Մատենայի կրթական ծրագրերը, որոնք միտված են մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը:
Պարզապես մեր երիտասարդները պետք է սովորեն օգտվել այս հնարավորություններից, ոչ թե արտագաղթեն, այլ մնան ու իրենց երկրում կիրառեն ստացած գիտելիքը՛՛,-նշել է նա: