հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էլթոն Ջոնն հրավիրում է աշխարհի ուշադրությունը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա

Էլթոն Ջոնն հրավիրում է աշխարհի ուշադրությունը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա

Անգլիացի երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Էլթոն Ջոնը աշխարհի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական շարունակվող ագրեսիայի վրա։

"Ես այսօր միանում եմ հայերին հետևյալ հեշտեգով #PeaceForArmenians", - ասել է Նա Instagram-ի իր գրառման մեջ:

Երգիչը նաև հիշել է, թե ինչպես է 2018 թվականի մայիսին այցելել մեր, իր բնորոշմամբ գեղեցիկ երկիրը և ապշել հայ ժողովրդի բարությամբ և մարդկայնությամբ:

"Այժմ Հայաստանն ու Արցախը գտնվում են ադրբեջանա-թուրքական սանձազերծած ագրեսիայի հարվածի տակ։ Քաղաքացիական անձինք թիրախ են դառնում, եւ կան անհարկի մահեր երկու կողմերից: Հայերը հրաշալի ժողովուրդ են, եւ նրանք արժանի են ամուր խաղաղության տևական հետապնդումներից հետո ", - եզրափակել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: