երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կկատարվեն ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի

Հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կկատարվեն ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախի համար համազգային աղոթք, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Համազգային աղոթքի այս օրը դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։

Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից և թափորի ուղեկցությամբ բերվեց դեպի «Սուրբ Տրդատ» բաց խորան, որտեղ էլ պատարագ է մատուցվում։

Այսօր դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։

 

  • Կիսվել: