հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացել է գերիների հերթական փոխանակումը. Մուրադով

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացել է գերիների հերթական փոխանակումը. Մուրադով

Ղարաբաղում խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը պատմել է Բաքվի եւ Երեւանի միջեւ գերիների փոխանակման մասին, տեղեկացնում է ria.ru-ն:   

"Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են բերվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ, և չորս գերիներ վերադարձվել են Էրեբունի", - ասել է Մուրադովը ։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում եւս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

  • Կիսվել: