շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանցի փոքրիկները պահանջում են արցախցի հասակակիցների համար ջեռուցում ապահովել

Հայաստանցի փոքրիկները պահանջում են արցախցի հասակակիցների համար ջեռուցում ապահովել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ադրբեջանի կողմից  Արցախն առանց գազամատակարարման թողնելու դեմ։

«Տաքացրեք արցախցի երեխաներին», «Ճանաչեք Արցախը», «Անվտանգ կյանքի իրավունք», «Մի աջակցեք տեռորիզմին», «Անվտանգության ճանաչում». այս ու այլ գրություններով ցուցապաստառներ ունեին մասակիցներն իրենց ձեռքերում։

Ուշագրավ է, որ ակցիային միացած հայաստանցի փոքրիկները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բարձրացրել էին իրենց արցախցի հասակակիցներին ջեռուցումով ապահովելու պահանջով պաստառը։

Ակցիայի մասնակիցները նշում են՝ այստեղ են բարձրացնելու իրենց բողոքի ձայնն ընդդեմ Արցախի հանդեպ ահաբեկչության, երկակի ստանդարտների և աշխարհի լռության․
«Այլևս տարակուսանք չկա՝ այն, ինչ այս պահին իրականացնում է Ադրբեջանն Արցախում ապրող մեր հայրենակիցների հանդեպ, իսկական ահաբեկչություն է։ Մեկ ամիս շարունակ ադրբեջանական բանակի զինյալները սպառնալից ձայնագրություններով փորձում են սահմանամերձ գյուղերում ապրող մեր երեխաներին ու քույրերին ստիպել լքել իրենց տները։
Ադրբեջանը թիրախային կրակով արդեն հրետանի է կիրառում Արցախի խաղաղ բնակավայրերի վրա, խոցում իր այգին մշակող գյուղացուն և դպրոցի տարածքը։ Բայց այս ամենն ապարդյուն է, քանի որ արցախցին չի լքում իր տունը, շարունակում է ապրել իր հայրենիքում»։

  • Կիսվել: