շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամը 10 ուղևորատար ավտուբուսներ է ուղարկում Արցախ

«Հայաստան» հիմնադրամը 10 ուղևորատար ավտուբուսներ է ուղարկում Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ 10 Hyundai County մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար:
 
«Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն:
 
Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ:

  • Կիսվել: