ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն այցելել է Արցախ՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերի ընթացքին

«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն այցելել է Արցախ՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերի ընթացքին

Անցնող շաբաթվա ընթացքում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին, հայտնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

Նախարար Արամ Սարգսյանի հետ միասին շրջայցի արդյունքում վերջիններս եղել են մայրաքաղաքի և շրջանների մի շարք շինհրապարակներում, ծանոթացել բնակարանաշինական և ճանապարհաշինական աշխատանքներին։

Շրջայցի արդյունքում՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են ցուցումներ՝ շինաշխատանքերի պատշաճ կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի ուղղությամբ, ինչպես նաև ընդգծվել սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացման առաջնահերթությունը։

  • Կիսվել: