չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ

Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։

  Վերջինս նախարար Արամ Սարգսյանի հետ համատեղ, նախորդող օրերի ընթացքում, շրջայց է կատարել տարբեր շինհրապարակներում, հետևել է բնակարանաշինական և ճանապարհաշինական ոլորտներում ընթացիկ և ավարտման փուլում գտնվող աշխատանքներին։

 Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքը, ընդգծվել շինարարական աշխատանքներն որակական բարձր չափորոշիչներով կատարելու առաջնահերթությունը և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու հրատապությունը։

 Նշենք, որ մինչև տարեվերջ հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բնակարանների և առանձնատների որոշ խմբաքանակ կհանձնվի շահագործման։

  • Կիսվել: